▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլենդելի Iphone-ի խանութում երիտասարդները կոչերով հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա

ԱՄՆ-ում՝ Գլենդելի Ամերիկանա կենտրոնական թաղամասի Glendale Galleria-ում Iphone-ի վաճառքով զբաղվող խանութներից մեկում մի խումբ հայ երիտասարդներ մոտեցել են Արայիկ Հարությունյանին, բղավել՝«դավաճա՛ն», «անհայրենի՛ք», և հեռացել։ Արայիկ Հարությունյանը, իհարկե, ի պատասխան՝ սպառնացել էր երիտասարդներին՝ պարզել նրանց ով լինելը և Հայաստան ոտք դնելու դեպքում՝ պատասխան ստանալ:

168.am-ն է գրում այդ մասին՝ նշելով, որ տեղեկությունը ու լուսանկարներ  խմբագրությանն ուղարկել են  Լոս Անջելեսց՝ ընթերցողները։

«Թե ինչպե՞ս էր աշխատանքի մեջ գտնվող պաշտոնյան հայտնվել ԱՄՆ-ում՝ գործուղվե՞լ էր այնտեղ, թե՞ այդ խանութում էր հայտնվել արձակուրդում գտնվելու հանգամանքով պայմանավորված,  փորձեցինք պարզել՝ ուսումնասիրելով Փաշինյանի որոշումները՝ պաշտոնյաների գործուղումների և արձակուրդների տրամադրման վերաբերյալ։

Egov.am կայքում հրապարակված «վարչապետի որոշումների» բաժնի հունվար և փետրվար ամիսների որոշումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանցից որևէ մեկով Արայիկ Հարությունյանն ԱՄՆ չի գործուղվել, չկա նաև որոշում Հարությունյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ, ուստի հետաքրքիր է՝ի՞նչ նպատակով է նա մեկնել ԱՄՆ, ի՞նչ միջոցներով»,-գրում է սկզբնաղբյուրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին