Սիրված երգիչ, երջանկահիշատակ Հայկոյի մահը շատերը մինչ օրս չեն կարողանում ընդունել: Նա սիրված էր ամենուր`կոլեգաների, ընկերների, հարազատների և հանդիսատեսների կողմից:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Այսօր երգչի մայրը`Սուսաննա Նիկողոսյանը, հուզիչ գրառում է կատարել`հրապարակելով որդու լուսանկարը. «Երբ ամեն նկարդ մի մասունք է… Գժվելու…»:
Նշենք, որ եպտեմբերի 29-ին լրանում էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահվան 2-րդ տարելիցը։
Մի շարք հայտնիներ՝ Մենչը, Ավետ Բարսեղյանը, Լիլիթ Բասյանը, Հրաչուհի Ութմազյանը, Հայկոյի մասնակցությամբ հրապարակումներ էին արել ու կիսվել հուշերով։ Հրապարակմամբ էր հանդես եկել նաև Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը, ով իր գրառման մեջ, մասնավորապես, նշել էր.
«Հայկո, 2 տարի առանց քեզ»։
Նշենք, որ օգոստոսի 25-ին Հայկոն կդառնար 50 տարեկան։ Լուսահոգի որդու ծննդյան օրվա առթիվ՝ նրա մայրը հուզիչ գրառում էր արել՝ նշելով. «Շնորհավոր երկնային ծնունդդ, իմ կարոտ»։
Երգչի ծննդյան օրվա առթիվ համացանցը ողողված էր նրա մասին բազմաթիվ հուշերով ու ամենատարբեր հրապարակումներով»։
Դիտեք նաև՝