▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գիտությունների ազգային ակադեմիա» տաքսի ծառայությունն աշխատանքի է հրավիրում վարորդների

Պարտադիր պահանջներ`

1. Ռուսերեն, անգլերեն, ճապոներեն, իսպաներեն ու ֆրանսերենի գերազանց իմացություն: 

2. Հոգով փիլիսոփա: 

3. Հոգեբանի աշխատանքային փորձով: 

4. Անգիր իմանա ռուս ու արաբ ժողովրդի պատմությունը: 

5. Կարմիր դիպլոմ:

6. Էրմիտաժում արված երկու լուսանկար:

7. Հույն ժողովրդի արվեստի պատմությանը անթերի տիրապետող: 

8. Մանրի փոխարեն գիտելիք տվող:

9. Քաղաքագետ` քաղաքը լավ իմացող:

Ձեր բոլոր ինքնակլենսագրականները ուղարկեք` GAA@mail.ru հասցեով:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Հիշեցնենք, որ «Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստին մասնակցող «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին «զայրացրել» է այն հանգամանքը, որ Երևանում տաքսու վարորդը չի կարողացել իր հետ ռուսերեն խոսել. «Երևանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Ես այսօր տաքսի նստեցի, քսան տարեկան տղան անգամ հաշիվը ռուսերեն չկարողացավ ասել: Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք: Եթե մենք խոսում ենք տրենդներից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»:

Նշենք, որ այս առնչությամբ այսօր ԱԺ 5-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտին պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ  իր կարծիքով` ԱԳՆ-ն պետք է քննարկի Կիսելյովին ՀՀ տարածքում անցանկալի անձ (persona non grata) հայտարարելու մասին հարցը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին