▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գիտեմ, որ մի քանի տարի անց ավարտելու եմ կարիերաս». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեստեր Յունայթեդից» հեռացել է ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար: 

«Երբեմն կարիք ես ունենում որոշ թարմության: Կարծում եմ, որ սա լավագույն ժամանակն էր՝ «Յունայթեդից» հեռանալու համար: Ցանկանում եմ ավելի շատ խաղաժամանակ ստանալ։

Ես 29 տարեկան եմ։ Գիտեմ, որ մի քանի տարուց ստիպված կլինեմ ավարտել կարիերաս, և ինձ համար շատ կարևոր է՝ անունս ավելի հայտնի դարձնել: 

Պատրաստ եմ ամեն ինչ սկսել զրոյից։ Նոր մարտահրավեր՝ նոր ակումբ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ESPN Brasil-ը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն «Արսենալի» կազմը համալրել է հունվարին: ՄՅՈՒ-ն նրան ու եւս 10 մլն ֆունտ ստեռլինգ է տվել «զինագործներին» նրանց հարձակվող Ալեքսիս Սանչեսին ստանալու համար: Մխիթարյանն արդեն 3 հանդիպում է անցկացրել նոր թիմի կազմում: Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում, որում նրա թիմը հաղթեց 5:1, նա գոլային 3 փոխանցում կատարեց:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին