««Աշտարակ կաթ» ընկերությունը դատի է տվել 259 փոքր ձեռնարկատիրոջ՝ պահանջելով նախկինում մատակարարված կաթնամթերքի գումարները, որոնք, ինչպես այդ խանութների սեփականատերերն են հավաստիացնում, վճարել են առաքիչներին կաթնամթերքն իրենց խանութ առաքելու պահին: «Աշտարակ կաթ»-ի գործունեությունից տուժածները վստահ են, որ սա «Աշտարակ կաթ» ընկերության կողմից կանխամտածված հանցավոր քայլ է. «2016 թվականին սնանկանալուց հետո «Աշտարակ կաթ»-ը չգիտեր ինչպես փակեր իր կուտակած միլիոնավոր պարտքերն ու դրա համար էլ դիմեց խարդախության և սնանկացման կառավարիչը մեր դեմ գործ հարուցեց: Տեղեկություններ ունենք, որ դրանց հաշվապահը փողերն առել, թռել ա երկրից, ու մեզ հիմա փորձում են դատարանի միջոցով պարտադրել ուրիշի լափած փողերը նորից վճարել, չի լինելու տենց բան: Ես գիտեի, որ մեր երկիրը բարդակ ա, բայց որ էս կարգի բարդակ՝ չէի պատկերացնում»,- շեշտեց ձեռնարկատերերից մեկը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: