▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտակցում ենք, թե ինչ հակառակորդ ունենք.Սեֆիլյանը՝ ապրիլի 24-ի գործողության ու իշխանափոխության մասին

«Մինչև ապրիլի 24-ը տեղի ունեցող կոչերով չէ, որ պատրաստվում ենք իշխանափոխություն անել: Այդ բոյկոտներն ուղղակի օժանդակելու են: Մեր ժողովուրդն նախագահական ընտրություններից ընտրություն է ոտքի կանգնում: Եվ, եթե այսօր մարդիկ ձգտում են պաշտոնների՝ լափելու համար, մեր դեպքում հակառակն է լինելու: պետք է վերջ տանք ժողովուրդ-իշխանություն վիհին ու ունենանք իշխանություն, որը վստահություն կներշնչի»,-խոսելով  ներքաղաքական խնդիրների, Ապրիլի 24ին տեղի ունենալիք գործողությունների մասին՝ մամլո ասուլիսի ժամանակ ասաց ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար,  «Հիմնադիր խորհրդարանի» անդամ  Ժիրայր Սեֆիլյանը՝շարունակելով.

«Ապրլի 24-ին որևէ խժդժություն չենք պատրաստվում անել: Ավելին, մենք նույնպես այդ օրը հարգելու ենք անմեղ զոհերի հիշատակը, իսկ օրվա երկրոդ կեսին հավաքվելու ենք ինչ-որ մի հատվածում և սկսվելու է մոբիլիզացիան: Որդեգրելու ենք այնպիսի մի մարտավարություն, որը բնույթով խաղաղ է լինելու: Եթե համարձակվեն բռնի ուժ կիրառել՝ ժողովրդի կողմից բռնի պատասխան կստանան»:

Հարցին, թե  այս քայլը անհաջողության չի մատնվի այնպես, ինչպես Շանթ Հարությունյանի դեպքում, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ իրենց և Շանթի գործունեությունը տարբեր են.

«Մենք երկար տարիներ է, որ աշխատում ենք այդ ուղղությամբ: Շանթը ժողովորդին ցանկանում էր ցույց տալ, որ մինչև չգնանք ինքնազոհության՝ ոչինչ չի փոխվի: Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա ամեն ինչ սպասելի է: Եթե մինչև ապրիլի 24-ը ձերբակալություններ լինեն, կստանան ժողովրդի ցասումը: Ամեն ինչ սպասելի է, քանի որ գիտակցում ենք, թե ինչ հակառակորդ ունենք»,-ասաց նա:

Անդրադառնալով շաբաթ օրը Գյումրիում կայանալիք հանրահավաքին՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամն ասաց, որ պատկան մարմինները պարտավորվել են ապահովել անվտանգությունը.«Եթե այդ օրը սադրանք տեղի ունենա, դա իրավապահ մարմիններին է վերագրվելու»,-նկատեց Սեֆիլյանը:

Սեֆիլյանն անդրադարձավ նաև վերջերս ներկայացված իր բանկերից և վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումները չկատարելու մասին կոչին:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Կարապետյան

Կոչ եմ անում այսուհետև չկատարել բանկերից և վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումներ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին