▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշատիչը մտել է մեր Հայրենիք

«Գիշատիչը մտել  է մեր Հայրենիք և դուրս չի գալիս, խոսքը հակառակորդի մասին է, ուստի պետք է ՀՀ-ում և ԼՂՀ-ում կոնֆլիկտի վերաբերյալ հստակեցում մտցվի` առանձնացվեն կոնֆլիկտի ուղղակի և անուղղակի մասնակիցները: Հստակ պետք է իմանանք, որ Արցախ- Ադրբեջան կոնֆլիկտի մեջ կոնֆլիկտի ուղղակի մասնակիցները այսօր Ադրբեջանն ու Արցախն  են:

Իսկ կոնֆլիկտի ոչ ուղղակի մասնակիցը ՀՀ-ն է, որը ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորն է, այլև տարածքային ամբողջականության,  Մինսկի խումբը, որոնց մեջ կա անուղղակի ևս մեկ մասնակից՝ Թուրքիան, որը ադրբեջանական խողովակով միշտ կոնֆլիկտի մեջ է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը երկար տասնամյակների ճանապարհ է անցնելու.

«Այսօր էլ ուշ չէ.հայկական կողմը պետք է կողմնորոշվի, օգնի Արցախին և աստիճանաբար կոնֆլիկտին տա իրական բովանդակություն, քանի որ ժողովրդին կրկին օրենքի ոլորտ տեղափոխելը սխալ է: Բանակը պետք է պատրաստ լինի, իսկ բանակից պետք է շնորհակալ լինել, քանի որ սա մի բանակ է, որը 20 տարի խրամատներում է: Աշխարհում այսպիսի դեպք չկա»,-նկատեց բանախոսը:

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, Լևոն Շիրինյանը նշեց, որ այն հավանական է համարում, ուստի առաջարկ ունի.

«Տիգրան Մեծից հետո փորձենք մեկ անգամ պատերազմը մենք սկսել՝ ընտրելով հարմար պահը: Պետք չէ, որ նրանք սկսեն, մենք էլ պատասխանենք»:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին