▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 24.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքի մարզում ընտանիքի 6 անդամներ, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 46-ամյա Ռիտա Մ․-ն, 51-ամյա Ծովակ Շ․-ն, 25-ամյա Դիանա Պ․-ն, 5 ամսական Գ․ Շ․-ն, 2-ամյա Տ․ Շ․-ն և 2-ամյա Ս․ Շ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ վերջիններս նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին