Գերմանական Կոնստանց քաղաքի թատրոնը այսօրվանից Հայոց ցեղասպանության մասին ներկայացում է բեմադրելու: Ներկայացման համար հիմք է ծառայել ծագումով հրեա գերմանացի գրող Էդգար Հիլսենռաթի «Հեքիաթ վերջին գաղափարի մասին» վեպը: Գրում է ermenihaber.am-ը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, թատրոնի ղեկավարությունը ներկայացումը չեղյալ հայտարարելու կոչ անող էլէկտրոնային նամակներ է ստանում:
Թատրոնի տնօրեն Քրիստոֆ Նիքսը, անդրադառնալով այդ նամակներին և կոչերին, նշել է, որ դրանք ակնհայտ միջամտություն են հաստատության ստեղծագործական ազատությանը:
Գերմանիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսն էլ թատրոնի ղեկավարությանը խնդրել է, որպեսզի ամեն ներկայացումից հետո 1915 թվականի վերաբերյալ առկա այլ կարծիքները ևս ներկայացվեն հանդիստեսին :
Գլխավոր հյուպատոսությունը տարածած հայտարարության մեջ հայտում է իր գլխավոր նպատակի մասին. այն է` ընդգծել, որ 1915 թվականին տեղի ունեցածը ենթակա է քննարկաման իրավական և ակադեմիական շրջանակններում և այդ մասին տեղեկացնել նաև թատրոնի հանդիսատեսին:
Քաղաքի ոստիկանությունն էլ տեղկացրել է, որ թատրոնի դիմաց բողոքի ակցիա կազմակերպելու խնդրագիր են ստացել: Նախատեսվում է, որ ցույցին 50-ից 100 հոգի է մասնակցելու: