▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գերին հերոս չի, որ զուռնա-դհոլով դիմավորեք, ուշքի՛ էկեք». Քրիստ Մանարյան

Ռեժիսոր, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. 

«Գերին հերոս չի, որ զուռնա-դհոլով դիմավորեք, ուշքի՛ էկեք։ Ոչ մի ամերիկացի կամ եվրոպացի նման բան չի անի, դա տրամաբանությունից դուրս ա։ Գիրք կարդացեք, կինո նայեք, էդ էլ հո փողով չի՞։ Գիտե՞ք, թե ով ա հերոսը. հերոսը մահկանացու աստված ա, մեկը, ով աստծո գործառույթներ իրականացնելու իրավունք ունի, բայց սահմանափակված ա ժամանակով։ Մի՛ վերանայեք մարդկության արժեհամակարգի հիմքերը. դրանք ի վերջո կփլվեն ձեր ու մեր գլխին, հետո ո՞նց ենք փլատակներից դուրս գալու»:

Ավելի ուշ Քրիստ Մանարյանը հեռացրել է գրառումը՝ մեկնաբանությունների պատճառով, և հետևյալը գրել․ 

«Ոչ մեկի հոգին ալեկոծել չէի ցանկանում իմ գրառումով։ Բայց եթե գրածիս իմաստը չհասկացվեց՝ ուրեմն գրառումս հանում եմ։ Ժամանակը բոլորիս դատավոր։ Էլ մի գրեք, մնանք մեր տեսակետներին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին