▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերհումորային «հաղթահավաքի» ներկայացուցչի մոտ հումորը բացակայում է. բլոգեր

Կարդացի Արմեն Մարտիրոսյանի արձագանքը իմ և ՖԲ-յան մի շարք ընկերներիս կողմից սարքված դեմոտիվատորների մասին: 
Նախ ես զարմանում եմ, թե ինչպես է փետրվարի 18-ից մինչև օրս հումորային, ես կասեի գերհումորային «հաղթահավաքի» ներկայացուցչի մոտ հումորը բացակայում: 
«Անշնորհք մարդ» արտահայտությունով Դուք ավելի ու ավելի բացահայտեցիք շնորհքի Ձեր կարողությունները, Դուք իրավունք չունեք այն մարդկանց, որոնց չեք ճանաչում, անշնորհք անվանել, Ձեր այս տաքարյանության հետևանքին մենք բոլորս ականատես եղանք՝ նկարի տեսքով: Արմեն ջան սիրուն չի: 
Մյուս կողմից տարօրինակ է, որ Դուք ևս հումորային հայտարարություններ եք անում՝ «որոշները նախանձում են, որ կուսակցության այսպիսի առաջնորդ չունեն», բայց մենք Ձեր մոտեցումը ապուշություն չենք համարում: Պարոն Մարտիրոսյան, թեթև տարեք, հումորին ըմբռնումով մոտեցեք:

Գրառումը ու լուսանկարը` «Անկախ Հայաստան» ֆեյսբուքյան էջից 

Լուսանկարը` ստորև.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին