«Էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարկային տարվա ընթացքում 108.5 մլն դրամով ձեռք է բերել «Range Rover 5.0» մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորի դրամական միջոցները կազմում են 356,9 մլն դրամ եւ 8,2 մլն դոլար։ Նախորդ տարվա ընթացքում պատգամավորը ստացել է 12,7 մլն դրամի եկամուտ.գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Ալեքսանյանի 2012թ. մարտի 3-ին ԿԸՀ ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի 4 շենք-շինություն՝ 12 հազար 695,99 քմ ընդհանուր մակերեսով, 6 հողամաս՝ 3,4 հա մակերեսով։ Հայտարարագրել է նաեւ 4 ավտոմեքենա։
Պատգամավորի դրամական միջոցների մեծ մասը նրա կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի անունով է հայտարարագրված։ Շողերինա Մկրտչյանը հայտարարագրել է 7 մլրդ 724 մլն դրամ եւ 8,5 մլն դոլար։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 622,3 մլն դրամ։ Շողերինա Մկրտչյանը 88,6 մլրդ դրամի փոխառություններ ունի տված։ Սամվել Ալեքսանյանի կինը նախորդ տարի «Bentley Continental-GT» ավտոմեքենա է գնել 72,8 մլն դրամով»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում