«Փաստ» թերթը գրում է. «Կառավարությունը դեկտեմբերի 8–ի նիստում որոշեց 800 մլն դրամ ուղղել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների պարգեւավճարի համար:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության նիստում ասաց, որ Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքները 2016 թվականին չեն կատարվել, ուստի չօգտագործվող գումարներից 800 մլն դրամը առաջարկվում է ուղղել ՊԵԿ համակարգի աշխատակիցներին նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, ինչպես նաեւ Ամանորի տոների կապակցությամբ պարգեւատրումներ հատկացնելուն:
«Փաստի» տեղեկություններով` սա լուրջ դժգոհություններ է հարուցել բազմաթիվ գերատեսչություններում, որտեղ արդեն ասել են` «պրեմիա» եւ Ամանորի քեֆ չի լինելու։ Պետական աշխատողները դժգոհել են, որ տարեվերջին հիմնականում տրվող պարգեւավճարներով կարողանում էին Ամանորի ծախսերը հոգալ, իսկ այժմ իրենց ընտանեկան բյուջեները զրկվում են այդ հնարավորություններից:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: