▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեորգի Մանգասարյանի ասպետավայել քայլը, որից հետո նրա մրցակցուհին արտասվեց

«Հայաստանի ձայն»-ը նախագծի «Մենամարտեր» փուլում  մրցավար Արմեն Մարտիրոսյանի երկու թիմակիցները`Գայանե Խաչատրյանն ու Գեորգի Մանգասարյանը մրցում էին միմյանց դեմ: 

Նրանց համատեղ ելույթից հետո բոլոր մրցավարները, գնահատեով նաև Գայանեիելույթը,  իրենց նախապատվությունը տվեցին Գեորգի Մանգասարյանին, զույգի մրցավար Արմեն Մարտիրոսյանը նույնպես իր վճռորոշ ու վերջնական որոշումը կայացրեց հօգուտ Գեորգի Մանգասարյանից, սակայն վերջինս հրաժարվեց մցույթին հետագա մասնակցությունից` իր տեղը զիջելով երիտասարդ մասնակցին: 

Գայանե Խաչատրյանը բեմում չկարողացած զսպել արցունքները:

Հիշեցնենք, որ 62-ամյա Գեորգի Մանգասարյանը Հայաստանում հայտնի երաժիշտ է ու նաև հնչունային ռեժիսոր: Նա «Հայաստանի ձայն»-ը նախագծի կույր լսումներ փուլում կատարել էր You Are so Beautiful երգը, որի ժամանակ բոլոր չորս մրցավարները շրջվել էին, սակայն նախագծի ամենատարեց մասնակիցը նախընտրել է մրցույթը շարունակել Արմեն Մարտիրոսյանի թիմում:

Նշենք, որ  Գեորգի Մանասարյանի դուստրը` Քրիստինե Մանգասարյանը Շուշան Պետրոսյանի թիմից «Հայաստանի ձայնը-2»-ի ֆինալիստն էր: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին