▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Ղազարյան «Ցանկանում ենք գեղեցիկ և գոլառատ խաղ պարգևել երկրպագուներին»

ՀՖՖ պաշտոնական կայքն ավարտում է հարցազրույցների շարքը Հայաստանի ազգային հավաքականի այն ֆուտբոլիստերի հետ, որոնք ամենամեծ առնչությունն ունեն Ղազախստանի հետ: Այսօրվա մեր զրուցակիցը Գևորգ Ղազարյանն է:

 

-Գևորգ, ինչպե՞ս կգնահատես ղազախական ֆուտբոլի մակարդակը քո՝ այնտեղ խաղալու տարիներին և հիմա:

Ղազախական ֆուտբոլի մակարդակը վերջին տարիներին անընդհատ աճում է: Դեռևս այն ժամանակ, երբ ես այնտեղ էի խաղում, թիմերն արդեն բավականին ուժեղացել էին: «Շախտյորի» հետ մենք դուրս եկանք Եվրոպա լիգայի խմբային փուլ: Դրանից հետո առաջնությունն էլ ավելի է ուժեղացել, ինչի ապացույցը «Աստանայի»՝ նախորդ մրցաշրջանի ելույթներն են Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում:

- Թիմերի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականին: Ի՞նչ ես հիշում այդ հանդիպումից:

Հիշում եմ, որ արդեն առաջին խաղակեսում լուրջ առավելություն ստացանք: Ես դարձա 2 գոլի հեղինակ, որոնցից մեկը շատ գեղեցիկ ստացվեց: Այդ ժամանակ մեր հավաքականը գերազանց մարզավիճակում էր, և այդ խաղը սկզբից մինչև վերջ շատ հաջող ստացվեց մեզ համար:

՞նչ սպասելիքներ ունես առաջիկա խաղից:

Չնայած Ղազախստանի հավաքականը վերջին տարիներին առաջադիմել է և ավելի ուժեղ է, քան մի քանի տարի առաջ, բայց մեր նպատակն այս խաղում միայն հաղթելն է: Պետք է փորձենք զարգացնել մեր հաջողությունը: Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է, բայց ցանկանում ենք գեղեցիկ և գոլառատ հանդիպում պարգևել մեր երկրպագուներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին