Արդեն տեղեկացրել ենք, որ, ըստ ասեկոսեների, Սերժ Սարգսյանը մտադիր է առաջարկել «Գազպրոմ Մեժռեգիոնգազի» գլխավոր տնօրենի ռազմավարության և զարգացման գծով տեղակալ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին՝ գլխավորել «ժողովրդական համաձայնության» կառավարությունը՝ միաժամանակ փոփոխություններ կատարելով նաև նախարարական կազմում և երկրի դիվանագիտական առաքելությունում:
Ըստ տարածված լուրերի՝ Ֆրանսիայում և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ Վիգեն Չիթեչյանն ու Յուրի Վարդանյանը հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:
Նրանց փոխարեն , համապատասխանաբար, կնշանակվեն Էդուարդ Նալբանդյանն ու նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Ըստ ասեկոսեների, Էդուարդ Նալբանդյանին դեսպան նշանակելուց հետո ԱԳ նախարարի պաշտոնի ամենահարմար թեկնածուն Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է, որին էլ հնարավոր է փոխարինի Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանը: