«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ալթունյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ մի քանի օր առաջ է եղել ազատման հրամանը։ Ի՞նքն է դիմում գրել, թե՞ ազատել են։ «Կառուցվածքային փոփոխությունների համատեքստում է եղել՝ հաստիքի կրճատում»։
Հարցրինք, թե ինչով է զբաղվելու։ Ալթունյանն ասաց, որ առայժմ հանգստանալու է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում