▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Սեյրանի առողջական խնդիրները կրկին սրվել են.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 5-ին ԿԸՀ-ն նորընտիր պատգամավորներին հանձնեց մանդատները, սակայն ոմանք չէին եկել ստանալու։ Ոմանց մանդատները լիազորագրերով ստանում էին այլ անձինք, ինչպես «Ելք» դաշինքինը, ոմանք էլ ընդհանրապես բացակայում էին, ինչպես, օրինակ, գեներալ Մանվել Գրիգորյանը։

Վերջինիս մանդատն անձամբ տարել է ԱԺ փոխխոսնակը։ Մայիսի 8-ին Երկրապահի օրվա առիթով Մայր Աթոռում Գարեգին Բ-ի մատուցած պատարագից հետո, երբ վեհափառն իր օրհնած եկեղեցական դրոշն է հանձնել ԵԿՄ ղեկավարին, Շարմազանովը մանդատը փոխանցել է գեներալին։

Ի դեպ, գեներալ Սեյրան Սարոյանն էլ արդեն 20 օր է՝ Երուսաղեմում է։ Կրկին սրվել են նրա առողջական խնդիրները, նա ոտքերի բուժման կուրս է ստանում Երուսաղեմում։ Մի ուշագրավ փաստ եւս․ Երկրապահի օրվա պատարագին ներկա է եղել նաեւ Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը։ «ԵԿՄ-ՎՊ սերը հավե՞րժ է» մեր հարցին ԵԿՄ-ից պատասխանեցին, որ Յոլյանը հին ԵԿՄ-ական է ու ջերմ հարաբերություններ ունի գեներալ Մանվել Գրիգորյանի հետ։

Հիշեցնենք, որ ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը ԵԿՄ վարչության անդամ էր, եւ ժամանակին նրա ու Գրիգորյանի հարաբերությունները շատ ջերմ էին, սակայն ամիսներ առաջ նա հրաժարվեց ԵԿՄ վարչության անդամությունից եւ գեներալի հետ այժմ գրեթե չի հարաբերվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին