▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Մանվելին նայելիս ցանկություն է առաջանում մտնել թեկուզ Մոզամբիկի կազմի մեջ

Բավական էր, որ մեր զորավար-կռազի շոֆեր Մանվելը մի պոպուլիստական անհեթեթություն դուրս տար ու ահագին մարդ, այդ թվում՝ առաջին հայացքից այդքան էլ անխելք չթվացող, սկսեցին մոռանալ, թե ով է ասողը ու ինչ վաստակ ունի:

Չեմ ուզում նորից բնութագրեմ, թե ով է Մանվելն ու ինչ է իրենից ներկայացնում, որովհետև միայն դեմքին նայելիս մոտս արդեն իսկ ցանկություն է առաջանում մտնել Ռուսաստանի էլ չէ, թեկուզ Մոզամբիկի կազմի մեջ, դրա համար խոսենք ըստ էության:

Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ համաձայն չեմ ու չեմ ուզում տեսնել Արցախը՝ ՌԴ կազմում: Դրա համար չէին արյուն թափում մեր տղաները, դրա համար չէր նույն Նորատ Տեր-Գրիգորյանցը փայլուն օպերացիաներ մշակում պատերազմի ժամանակ (ի տարբերություն տարբեր կռազի շոֆեռների, ովքեր մենակ թալանով էին զբաղվում ու մատղաշ տղերքի գլուխն ուտում):

Սակայն, երբ Մանվելի նման մեկը վեր է կենում ու Ռուսաստանին է առաջարկում մտնել Հայաստանի կազմի մեջ ու նման անհեթհեթության հետ իրենց համաձայնությունն են հայտնում տարբեր, կրկնում եմ, ոչ այնքան անխելք մարդիկ,, դա մտահոգություն է առաջացնում:

Հարգելիներս, չի կարելի լինել այդքան մանկամիտ ու ամեն անգամ նույն խայծը կուլ տալ: Անկախ նրանից թե Մանվելի պես սրիկան ու իրա նմանները ինչքան պոպուլիստական բան են ասում, մի մոռացեք, որ նրանք ի վերջո սրիկաներ են ու պետք չի թուր թվանք վերցնել ու վհուկների որս սկսել:

Լինի դա Նորատ տեր-Գրիգորյանցի հանդեպ, թե Զորի Բալայանի, թե այլ մեկի, ովբավականին պրովոկացիոն միտք կասի:Փոխարենը, եկեք հաղթենք սրիկաներին ու այդ ժամանակ, ոչ մեկի մոտ ցանկություն չի լինի տեսնել իր հողերը այլ երկրների կազմում ու ոչ մեկ երջանկություն չի փնտրի օտար ափերում:

Գեղամ Ասլամազյան

Հիշեցնենք, որ ՀՀ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը,  ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով  կարծիքներին, թե հավանական տարբերակ է, որ Լեռնային Ղարաբաղը  ընդգրկվի ՌԴ կազմում, ասել է.

«Եթե Ռուսաստանը կամ այլ պետություն ցանկություն ունեն, թող գան ընդգրկվեն Հայաստանի, Արցախի կազմի մեջ, մենք այլ պետությունների կազմում ընդգրկվելու խնդիր չունենք: Մեզ համար անկախությունը անուրանալի արժեք է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին