▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գելխեղդ հրաշք գամփռիկների անհոգ մանկությունը

 

Գելխեղդ հրաշք գամփռիկների անհոգ մանկությունը
 
 
Հայաստանում ոչխարաբուծության ծավալների ավելացմանը զուգընթաց, ավելացել են հաղորդագրությունները գայլերի հարձակումների և դրանց պատճառով կրած կորուստների մասին: Գայլերը յուրաքանչյուր անգամ հոշոտում են տասնյակ ոչխարներ: 
Եվ գրեթե առանց բացառության, գայլերի հարձակումներից զգալի կորուստեր կրած անասնապահներից և ոչ մեկը չի պահում հայերիս ազգային հարստությունը համարվող, դարերով հայ մարդուն հավատարիմ ծառայած՝ գելխեղդ գամփռներ: Երբեմն այդ փաստը անասնապահները պատճաբանում են գամփռին կերակրելու հնարավորության բացակայությամբ: Մոռանալով, որ գամփռներին կերակրել չցանկացող անասնապահը պարտադրված է կերակրել գայլերին: Մենք ներկայացնում ենք հերթական տեսանյութը հրաշք, անկրկնելի գեղեցկություն և խելք ունեցող գամփռների մասին ` նպատակ ունենալով խրախուսել եւ քարոզել ոչխարների հոտերը գայլերից գելխեղդ շների միջոցով պաշտպանելու, եւ ոչ ամենեւին այդ գիշատիչներին զենքով ոչնչացնելու մեթոդը: 
www.gampr.am-ի կողմից պատրաստված տեսանյութը երկու ամսեկան, լեռնային գամփռների, դեռևս անհոգ մանկության մասին է, կարելի է ասել գայլերի դեմ դաժան մարտերից առաջ

Հայաստանում ոչխարաբուծության ծավալների ավելացմանը զուգընթաց, ավելացել են հաղորդագրությունները գայլերի հարձակումների և դրանց պատճառով կրած կորուստների մասին: Գայլերը յուրաքանչյուր անգամ հոշոտում են տասնյակ ոչխարներ: 
Եվ գրեթե առանց բացառության, գայլերի հարձակումներից զգալի կորուստեր կրած անասնապահներից և ոչ մեկը չի պահում հայերիս ազգային հարստությունը համարվող, դարերով հայ մարդուն հավատարիմ ծառայած՝ գելխեղդ գամփռներ: Երբեմն այդ փաստը անասնապահները պատճաբանում են գամփռին կերակրելու հնարավորության բացակայությամբ: Մոռանալով, որ գամփռներին կերակրել չցանկացող անասնապահը պարտադրված է կերակրել գայլերին: Մենք ներկայացնում ենք հերթական տեսանյութը հրաշք, անկրկնելի գեղեցկություն և խելք ունեցող գամփռների մասին` նպատակ ունենալով խրախուսել եւ քարոզել ոչխարների հոտերը գայլերից գելխեղդ շների միջոցով պաշտպանելու, եւ ոչ ամենեւին այդ գիշատիչներին զենքով ոչնչացնելու մեթոդը: 
www.gampr.am-ի կողմից պատրաստված տեսանյութը երկու ամսական, լեռնային գամփռների, դեռևս անհոգ մանկության մասին է, կարելի է ասել գայլերի դեմ դաժան մարտերից առաջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին