▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գազպրոմ-Արմենիան» գազի տեղը «օդ» էր վաճառում ու սառեցնում մի ամբողջ ժողովուրդ

Կարծում եմ` կարիք չկա հիշեցնելու ամենահայտնի ու ծեծված թևավոր արտահայտություններից մեկը. «Ո՜վ,իմ հա՜յ ժողովուրդ,քո հաղթանակը,քո միասնակա՜ն ուժի մեջ է» :Մինչդեռ` ապատիայի գիրկն ընկած մեր ազգը, դեռևս վերջերս իր համար ընտրել էր անօրինականությունների դեմ պայքարի երկու իրարամերժ տարբերակ. բռնում էր իր հայրենիքից «գաղթի» ճանապարհը, կամ, հլու-հնազանդ մուծում օրըստօրե ավելացող կոմունալ վճարներն ու ուսման վարձերը`կտրելով հացն իր ընտանիքի և երեխաների բերանից:

Իսկ այդքանից հետո էլ պետությունը շարունակում էր իր գրպանները լցնել հասարակ քաղաքացու փողերը, իսկ շուկայում դժբախտաբար, այլընտրանք չունենալու պատճառով մենաշնորհային դիրք գրաված «Գազպրոմ-Արմենիան» յուրովի է մոտենում ժողովրդին թալանելու հարցին`գազի տեղ  «օդ»-վաճառելով ու սառեցնելով մի ամբողջ ժողովուրդ`վերջին տասնամյակի ամենացրտաշունչ ձմռանը (այլաբանորեն ասած`նման բան մեզ անգամ թշնամին չէր ցանկանա):

Բայց ոմանք`իներցիայի մեջ ընկած կամ անջատումներից վախենալով, պարտքեր կուտակելով մի կերպ վճարեցին, ոմանք դեռևս այդպիսի մեծ գումարներ չեն գտնում վճարելու,կամ,մեր պես մտածելով, չեն ուզում թույլ տալ հիմարացնել իրենց:

Բարեբախտաբար առջևում գարնան տաք օրերն են,եկեք համախմբվենք մեզ հիմարացնող սրիկայախմբի դեմ:
Ես հավատում եմ,որ յուրաքանչյուրիս մեջ կարթնանա իր երկրի և ապրուստի բարեկեցության համար պահանջատեր և մարտնչող «Հայ»-ի տեսակը:

Բոլորով միասին պայքարե՜նք, միայն միասնական պայքարի և տանը չնստելու տարբերակով հնարավոր կլինի ոչնչացնել մեր հաշվին կարողություն կուտակող ավազակախմբին:

Վահան Մարտիրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին