▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազի տեսուչները զանգում են ու զգուշացնում, որ վաղվանից գազի սակագինը կբարձրանա 4,7 դրամով

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղվանից գազի սակագինը սովորական սպառողների համար կբարձրանա 4.7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ: Ի դեպ, այս օրերին գազի տեսուչները զանգահարում են բաժանորդներին եւ զգուշացնում, որ ապրիլի 1-ից նոր սակագներով են հաշվարկելու: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցել են մի շարք քաղաքացիներ:

Մասնագետների խոսքով՝ կումունալ ծառայությունների սակագների բարձրացումն էլ ավելի է սրում սոցիալական վիճակը Հայաստանում, արդեն իսկ հանգեցրել է ապրանքների ինքնարժեքի ավելացմանը: Չէ՞ որ տարեսկզբին բարձրացավ ջրի, իսկ փետրվարին՝ էլեկտրաէներգիայի սակագները:

Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անփոփոխ է թողել սակագինն անապահով խավերի համար՝ 100 դրամ: Բայց ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ բիզնեսի համար կապույտ վառելիքը ապրիլի 1-ից կթանկանա 3,9, իսկ ջերմոցային տնտեսությունների համար՝ 4,5 տոկոսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին