«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ միաձայն որոշել է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները: Ըստ որոշման՝ տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար որոշվեց սահմանել 100 հազար դրամ վճար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ տարեկան 139 հազար դրամ: Հիշեցնենք, որ նախկինում այն 146 700 դրամ էր: 10 հազար խմ-ից ավելի գազ սպառողները 1000 խմ-ի համար վճարելու են սահմանված բանաձևով, մոտավորապես 114 000՝ գործող 122-ի փոխարեն:
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսություններն էլ կրկին սահմանված բանաձևով կգործեն, որը կկազմի 1000 խմ-ի համար մոտավորապես 100 000 դրամ՝ գործող 120-ի փոխարեն: Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2017-ի հունվարի 1-ից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։