Գայտանան կատարեց իր խոստումը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ երգելով հայերեն` Ով սիրուն, սիրուն...
Հիշեցնենք, որ Շախտյորի ամենամոլի երկրպագուհիներից, գեղեցկուհի, երգչուհի Գայտանան խոստացել էր Հենրիխ Մխիթարյանին 25 գոլ խփելու դեպքում անակնկալ մատուցել և Շախտյորի հիմնը երգել հայերեն:
Ավելի վաղ` ինքը` Հենրիխ Մխիթարյանն ասել էր, որ իր համար 25 գոլ խփելու համար առաջնահերթ չԷ, որպեսզի Գայտանան հայերեն երգի Շախտյորի հիմնը, այլ առաջնային է այդ գոլերով օգտակար լինել թիմին: