▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գայլն ի՞նչ է սիրում, ամպոտ եղանակ. Ամիրյանի բնակիչների պայքարը թեժանում

Ամիրյան 24 և 18 շենքերի բնակիչները բողոքում են, որ կառուցվող 16 հարկանի շենքն ապօրինի է, որ այն չի համապատասխանում ճարտարապետության նորմերին և բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, ոչնչացնելով նաև կանաչապատ տարածք:

Բնակիչներից մեկը նշել է, որ շինարարության փոշին հիգենիայի և առողջական, շնչուղիների հետ կապված խնդիրներ է առաջացնում, որ իր երեխայի մոտ առաջացել են նման խնդիրներ,  և  ամռան շոգին էլ նրանք ստիպված են եղել բոլոր պատուհանները փակ  պահել, փոշուց և աղմուկից քիչ թե շատ պատսպարվելու համար:

-Իսկ տեխնիկա աշխատեցնելու դեպքում,օրինակ տրակտոր կամ էքսկավատոր, ցնցվում են բնակելի շենքերի պատերը:  Մեքենաները կայանելու տեղ չունեն, անհրաժեշտության դեպքում, ոչ հրդեհ մեքենաները, ոչ շտապ օգնության մեքենաները չեն կարողանալու մոտենալ Ամիրյան 24 և Ամիրյան 18 շենքի բակերին,- նշել է մեկ այլ բնակիչ, հիշելով, որ մեկ անդամ հրդեհ էր բռնկվել, իսկ հրշեջ մեքենան մի կերպ  է կարողացել մոտենալ դեպքի վայր,- շինարարությունն ավարտելուց հետո թերևս ընդհանրապես հնարավոր չի լինի մոտենալ,-հավելել է բնակիչը:

Բնակիչները  նշեցին, որ  դիմել էին կառավարություն, բաց նամակներ են գրել տարբեր ատյանների, որ սեպտեմբերի սկզբին սեփական ուժերով շինարարությունը դադարեցել էին, սակայն այսօր առավոտյան նկատել են, որ այն նորից վերսկսվել է :

-Գայլն ի՞նչ է սիրում,  ամպոտ եղանակ. Նրանք նորից իրենց սև գործն սկսել են,- նշել է բնակչուհիներից մեկը: 

Ուղիղ միացմամբ կարող եք հետևել վերոհիշյալ հասցեում տեղի ունեցող իրադարձություններին` ստորև:


Video streaming by Ustream

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին