Ընտրություններից մեկ օր առաջ Երևանի Հանրապետության հրապարակում հանդիպում է տեղի ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ու Եվրոպական խորհրդարանի կողմից ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության ղեկավար Միլան Ցաբրնոխի միջև: Ուշագրավն այն է, որ նրանք գերադասել են զրուցել հենց դրսում զբոսնելով:
Նաիրա Զոհրաբյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասել է, թե Ցաբրնոխի հետ հանդիպմանն ընտրությունների հետ կապված հարցեր չեն քննարկել. «Միլանը իմ վաղեմի բարեկամն է, և Հայաստան նրա յուրաքանչյուր այցի ժամանակ մենք անպայման հանդիպում ենք և զրուցում տարբեր հարցերի շուրջ: Այս անգամ ևս զրուցել ենք որպես վաղեմի բարեկամներ: Խոսել ենք մեր երկու կուսակցությունների համագործակցության և առաջիկա ծրագրերի մասին: Միլանը Եվրոպական պահպանողականների լիդերներից է, և մենք բազմաթիվ հարցեր ունեինք միասին քննարկելու»: Հարցին, թե ինչու որևէ սրճարանում չէին նստել, ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանել է. «Կարծում եմ, դրանով մենք որևէ մեկի սահմանադրական իրավունքը չենք խախտել»:
Գաղտնի զրույց Հանրապետության հրապարակում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet