Օգոստոսի 14-ից 19-ը Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում անցկացվում է Grand Chess Tour-ի չորրորդ փուլը:
Տասը գրոսմայստերներ, այդ թվում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, կխաղան արագ շախմատի մեկ եւ կայծակնայինի երկու շրջան:
Օգոստոսի 14-ից 16-ը գրոսմայստերները կմրցեն արագ շախմատում, 17-ից 18-ը` կայծակնայինում:
Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1, կայծակնայինում հաղթանակը` 1, ոչ-ոքին կես միավոր:
Այսօր արագ շախմատ կխաղան Հայաստանը ներկայացնող Արոնյանը եւ Ռուսաստանցի Գարրի Կասպարովը:
Թեժ պայքարի արդյունքում գրանցվեց ոչ-ոքի: Առաջարկում ենք դիտել խաղի վերջին րոպեները:
Կասպարովը սևերով հաղթում էր Արոնյանին, բայց ժամանակի սղության պատճառով վրիպեց՝ ոչ-ոքի։ Բրավո Կասպարով!Բրավո Լեւոն!
Այս պահի դրությամբ Արոնյանը առաջատարն է.
Աղբյուր՝ a1plus.am