▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարո Փայլանը Էրդողանի դեմ բողոք կներկայացնի դատարանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Տրապիզոնում հրավիրած հանրահավաքի ժամանակ մասնակիցները հայերին հասցեագրված վիրավորական կարգախոս են վանկարկել: Թուրքական «Haber.sol.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Տրապիզոնում ելույթ ունեցած Էրդողանը հայտարարել է. «Հիշեք, թե ինչ էի ասում ձեզ: Մի օր պիտի մեռնենք չէ՞: Պիտի: Բայց ասեմ՝ կա մեկ մարդու պես, մեկ էլ կնոջ պես մեռնել... Մի բան կասեի, բայց դա չեմ ասի»: Էրդողանի այս խոսքերն ուղեկցվել են հանրության «Հայ բիճերը մեզ չեն վախեցնի» վանկարկումներով: Ելույթի տեսագրության մեջ երևում է, որ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի փորձում դադարեցնել այս աղաղակները, այլև քթի տակ ծիծաղելով շարունակում է ելույթը: Նշենք նաև, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ հանրահավաքի ժամանակ հնչեցված այդ ռասիստական վանկարկումների համար հայց է ներկայացնելու դատարան:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին