▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գառնուկն իրեն շան պես է պահում

 

Շոտլանդիայում Փեթ անունով գառնուկը, պայքարելով կյանքի համար, գտել է նոր տուն եւ իր մասին նոր բացահայտումներ արել. գառնուկին պահել եւ խնամել են շոտլանդական բորդեր կոլի ցեղատեսակի հովվաշները։
Երբ Մայրի ՄաքՔենզի անունով գյուղացին առաջին անգամ տեսել էր գառնուկին, կարծել էր, թե նա չի ապրի, քանի որ շատ թույլ է եւ փոքր։ Սակայն Դայս, Ֆլայ, Ջեսս եւ Մեգան անուններով հովվաշները փրկել են գառնուկի կյանքը։ Հիմա ոչխարը մեծացել է եւ ոչ միայն Դայսին իր մայրն է համարում, այլեւ յուրացրել է շներին հատուկ բազմաթիվ սովորություններ։ Նա թռչկոտում է, խաղացնում պոչը եւ նույնիսկ իր նոր ընտանիքի  հետ քնում է նույն զամբյուղում, գրում է Lifenews-ը։
Գյուղացու կինը Ջեմմա ՄաքՔենզին YouTube-ում տեղադրել էր տեսանյութ, թե ինչպես է Փեթը թռչկոտում եւ խաղում շների հետ։

Փեթ անունով գառնուկը, որը շատ թույլ ու փոքր էր, ապաքինվել և ոտքի է կանգնել շոտլանդական բորդեր կոլի ցեղատեսակի հովվաշների խնամքի ու հոգատարության շնորհիվ: 

Երբ Մայրի ՄաքՔենզի անունով գյուղացին առաջին անգամ տեսել էր գառնուկին, կարծել էր, թե նա չի ապրի, քանի որ շատ թույլ է եւ փոքր։ Սակայն Դայս, Ֆլայ, Ջեսս եւ Մեգան անուններով հովվաշները փրկել են գառնուկի կյանքը։ Հիմա գառնուկը մեծացել է եւ ոչ միայն Դայսին իր մայրն է համարում, այլեւ յուրացրել է շներին հատուկ բազմաթիվ սովորություններ։ Նա թռչկոտում է, խաղացնում պոչը եւ նույնիսկ շների հետ քնում է նույն բնում, գրում է Lifenews-ը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին