▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկը, Նազենին ավելի շատ իրավունք ունեն արտահայտվելու, քան այս ջուր ծեծողները

Երբ այս կամ այն աստիճանի հայտնի մարդիկ լռում են, բոլորդ բողոքում եք թե `« այ այսպես կոչված մտավորականությու՞ն, բա այս խի ձեններդ դուրս չի գալիս » երբ մարդիկ, արտահայտվում են, իրենց ցավը կամ զորակցությունը հայտնում բողոքում եք թե` « տո դու՞ ինչ ես մթոմ խոսում դու ի՞նչ գիտես էդ մասին որ ելույթ ես ունենում…» ֆեյսբուքում ստատուս գրելով կամ սրա նրա գրածը կիսվելով «հայրենասեր» եք դարձել սրան նրան էլ անուն եք դնում:

Գարիկը, Նազենին կամ թե մեկ ուրիշը երևի ավելի շատ իրավունք ունեն արտահայտվելու քան այս ջուր ծեծողները, ոչ միայն քանի որ նրանք էլ ձեզանից ոչ պակաս քաղաքացի են այս երկրի, բայց նաև որ ես անձամբ գոնե գիտեմ շատերից շատ անգամ ավել և մտահոգ են և խոսելու փոխարեն յուրովի ու փաստացի օգնել են ու օգնում են մեր սահմանապահին մինչև անգամ այս վերջին օրերի լարվածությունը… Աշխատեք մի կողմ դնել մարդուն հատուկ այդ չարակամությունը և մի ինքնահաստատվեք այս կամ այն «հայտնի» մարդուն վարկաբեկելով:

Արշակ Զաքարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին