«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդիի քաղաքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանը սկսել է պատրաստվել մարտի 27-ի ընտրություններին եւ դրա համար անխնա օգտագործում է վարչական լծակները, կադրային փոփոխություններ է անում, մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում՝ ընտրություններում իրեն աջակցելու դեպքում։ Հանդիպումներ է ունենում գյուղերի ներկայացուցիչների հետ, էլի աշխատանք է խոստանում։
Մի խոսքով՝ եղած հաստիքներից տասնապատիկ ավելի պաշտոնների խոստումներ է արդեն տվել եւ սերտ համագործակցում է իրավապահների հետ, որ իր մրցակիցներին առնեն խոշորացույցի տակ։ Տեղակալ կնշանակվի երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Կառլեն Հակոբյանի որդին, փոխել է կոմունալ բաժնի պետին եւ այլն»: