Գարիկ Մարտիրոսյան. «Չէի հրաժարվի ղեկավարել Բրազիլիան, բայց ոչ Հայաստանը»
Ռուսալեզու «Նոյեվ Կովչեգ» լրատվական կայքը հարցազրույց է անցկացրել մեր հայրենակից Գարիկ Մարտիրոսյանից, փոխանցում է esyes.am-ը:
Ներկայացնում հատվածներ նշված հարցազրույցից:
….
- Հարց, որը հետաքրքրում է շատերին: «Քոմեդի քլաբում» հաճախ հնչում են կատակներ,որոնք հայերին են վերաբերվում, ակցենտով կատակներ և այլն: Դա ինքնաբերաբար էստացվում, թե՞ մտածված քայլ է:
-Հավանաբար նկատի ունեք Պաշա Վոլյայի՝ իմ հասցեին արվող կատակները: «Քոմեդի քլաբում» կանխավ մտածված ոչինչ չկա, ոչ ոքի շահերը չենք քարոզում, դրանք կատակներ են առանց քաղաքական մոտիվացիայի: Բացի հայկական կատակներից և թեմաներից հաղորդման ժամանակ հնչում են ռուսական, ուկրաինական, թաթարական, հրեական, մերձբալթյան կատակներ: Երևում է` այդ կատակները տպավորվել են Ձեզ մոտ, և դրանք եք հիշում, բայց, ազնիվ խոսք, ոչ մի հատուկ, մտածված հայկական թեմատիկա «Քոմեդի քլաբում» չկա:
….
-Հայաստանի երիտասարդությունը Ձեզ համարում է հաջողակ մարդ, Դուք ինքներդ Ձեզ համարու՞մ եք օրինակ, որին պետք է հետևել:
- Աստղային հիվանդությամբ կարող է տառապել միայն հիմար մարդը: Եթե մարդը դադարում է իրեն ադեկվատ գնահատել, իրեն համարում է ուրիշներից բարձր, ապա նա պարզապես հիմար է: Այն, ինչ մենք անում ենք «Քոմեդի քլաբում» և «Նաշա Ռաշայի» այլ նախագծերում, ոգեշնչում է ոմանց, դրդում նրանց ստեղծել իրենցը, նորը:
…..
- Իսկ կարո՞ղ է որևէ մեկը կրկնել Ձեր թիմի՝ «Նոր հայերի» հաջողությունը:
- КВН-ն իր առանձնահատկությունը ունի՝ դա խաղ է նրանց համար, ովքեր լավ են խոսում ռուսերեն: Ցավոք, այսօր հայ երիտասարդությունը ռուսերենին չի տիրապետում, այնքան լավ, որ կարողանա գալ Ռուսաստան, Ուկրաինա կամ Ղազախստան և պայքարել ուժեղ թիմերի հետ: Հայաստանում КВН-ը տեղական բնույթ է կրում, և ես ոչ մի կապ չունեմ դրա հետ:
….
- Մի քանի տարի առաջ Գարիկ Մարտիրոսյանը ԱԺ-ում պատգամավորությանթեկնածություն էր դրել: Պատրաստվում էիք շոումենի կարիերան փոխել քաղաքականգործչի կարիերայի հե՞տ:
- Կախված է նրանից, թե ինչ առաջարկ կլինի: Եթե առաջարկեն ղեկավարել Բրազիլիան, չեմ հրաժարվի: Ինձ համար շատ հետաքրքիր կլինի Բրազիլիան նախագահելը. ողջ կյանքում դրան եմ ձգտել:
- Իսկ ինչու՞ ոչ Հայաստանը:
- Հայաստանը շատ դժվար է ղեկավարել:
- Այնուամենայնիվ, առաջադրվե՞լ եք իբրև պատգամավոր:
- Ես չեմ առաջադրվել: Պարզապես եղել եմ Հայաստանի երիտասարդական կուսակցություններից մեկի ցուցակում: Ցուցակում լինելը չի նշանակում առաջադրվել: Ես այդ կուսակցության անդամը չեմ եղել. ցանկացած մարդ կարող է լինել ցանկացած կուսակցության ցուցակում՝ դա չի նշանակում, որ այդ կուսակցության անդամ ես. հիմա «Եդինայա Ռոսիան» կարող է կանչել ինձ, կամ ՌԼԴԿ-ն, կամ ՌԴԿԿ-ն և ասել՝ մենք ընտրության ենք գնում, արի մտիր մեր ցուցակների մեջ: Դա չի նշանակում, թե ես այդ կուսակցության անդամ եմ: Ես երբեք ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել՝ ոչ ռուսական, ոչ հայկական: Եվ ընդհանրապես շատ հեռու եմ քաղաքականությունից:
Ռուսալեզու «Նոյեվ Կովչեգ» լրատվական կայքը հարցազրույց է անցկացրել մեր հայրենակից Գարիկ Մարտիրոսյանից, փոխանցում է esyes.am-ը:
Ներկայացնում ենք հատվածներ նշված հարցազրույցից: