▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Չուքասզյանը ազատորեն շրջում է Երեւանի փողոցներում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը գտնվում է հետախուզման մեջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն դեռեւս ամիսներ առաջ: Չնայած այդ ամենի iravunk.com խմբագրություն զանգահարած քաղաքացին պնդում էր, որ այսօր իր աչքերով տեսել է Չուքասզյանին սպիտակ գույնի, ղեկը աջ կողմից, թափանցիկ ապակիներ ունեցող փոքրիկ ավտոմեքենայով, ով ազատորեն շրջում է Երեւանի փողոցներով:

Հարց է առաջանում, ոստիկանությունը չի տեսնում, թե չտեսնելու է տալիս հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն եւ քաղաքական գործչին, ով կալանավորել էր դեռեւս 2015 թվականին՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար: Նրանից բացի նույն օրը կալանավորվել էին նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գարեգին եւ Գեւորգ Սարֆարյանները: Մի քանի օր անց սակայն նրանց խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ եւ նրանք ազատ արձակվեցին: Մինչ օրս սույն գործի նախաքննությունը շարունակվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին