1999 թվի սեպտեմբերին էր, Օշականի սուրբ Մեսրոբ Մաշտոց վանքում էի, որտեղ այդ ժամանակ գտնվում էր նորաստեղծ Արագածոտն թեմի առաջնորդարանը։ Հյուրընկալվել էի այն ժամանակ այդ թեմի առաջնորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի մոտ, որի հետ զրուցում էինք գալիք կաթողիկոսական ընտրություններից։ Սրբազան հայրը խոսակցության ժամանակ ինձ պատմեց, թե ինչպես է իրեն այցելել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանն ու թախանձագին հորդորել, որ Նավասարդ եպիսկոպոսն աջակցի այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (ներկայումս կաթողիկոս) Գարեգին արքեպիսկոպոսին՝ կաթողիկոսական ընտրությունների ժամանակ։ Երբ ես «միամտաբար» հարցրի Նավասարդ սրբազանին, թե ի՞նչ գործ ունի Ռուսաստանի դեսպանը Ամենայն Հայոց Հայրապետի ընտրությունների հետ, նա ինձ պատասխանեց.
- Ինչ է չգիտե՞ս, որ նրանց սիրելին է միշտ եղել։
Ես իհարկե գերազանց գիտեի, որ նա ԿԳԲ-ի վաստակավոր ագենտ է, բայց հետաքրքիրն այստեղ այն էր, որ Մոսկվայից էր արդեն որոշվել, թե ով պետք է լինի հայոց հաջորդ Հայրապետը։ Բոլոր նրանք, ովքեր քվեարկել էին Գարեգինի օգտին կամա, թե ակամա ծառայություն էին մատուցել ոչ թե իրենց ազգին, այլ՝ Ռուսաստանին։
Նորից հիշենք կաթողիկոսի ընտրության՝ հոկտեմբերի 27-ի օրը։
Գարեգին Բ-ն միշտ Ռուսաստանի սիրելին է եղել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet