▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գանձակում զինված զինծառայողներ են փախուստի դիմել

Razm.info-ի փոխանցմամբ  ադրբեջանական «Ազադլըգ» թերթը տեղեկություն է տարածել, որ Գանձակում (Գյանջա) գրեթե արտակարգ դրություն է սահմանված։

Թերթի տվյալներով՝ երկու զինված զինծառայող կամավոր լքել են քաղաքում տեղակայված զորամասը։ Ըստ աղբյուրի՝ նրանք իրենց հետ վերցրել են իրենց ամրակցված ինքնաձիգերը։

Փախուստի դիմած զինծառայողներին հայտնաբերելու նպատակով մոբիլիզացվել են տարբեր կառույցների ու ծառայությունների ուժերը։

Դեպքի առնչությամբ պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չկան։

Կայքը հիշեցնում է, որ Գանձակի զորամասը վատ համբավ ունի, քանի որ հայտնի է կոռուպցիայի, ոչ մարտական զոհերի մեծ քանակով։

Առավել մանրամասն` այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին