news.am-ը գրում է. Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, ճնշման կտրուկ տատանման պատճառով, փետրվարի 17-ի երեկոյան տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց։
Բժիշկները սկզբում ԱԺ նախագահի մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին կասկածում, սակայն դրանք ժխտվել են։ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը ծանր չէ, եւ առավոտյան, ըստ ամենայնի, դուրս կգրեն հիվանդանոցից։
ԱԺ նախագահին այցելության եկած Արմեն Աշոտյանը ասել է, որ ԱԺ նախագահը վստահելի ձեռքերում է։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
,