▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը շքեղ առանձնատուն է կառուցում.«Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձում է հետ չմնալ մյուս օլիգարխ պաշտոնյաներից շքեղ առանձնատների մասով։ Աջափնյակ վարչական շրջանում ապրող մեր աղբյուրը պատմեց, որ «Սասուն» ռեստորանի հարևանությամբ մաեստրոն տևական ժամանակ է՝ շքեղ առանձնատուն է կառուցում՝ երկհարկանի, սյուներով։ Նկատենք, որ Գրիգորիչն ԱԺ նախագահ դառնալուց հետո չի տեղափոխվել կառավարական առանձնատուն՝ մնալով իր տանը։ Բուռն շինարարության փուլում է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առանձնատան կառուցումը Վահագնի թաղամասում։ Ասում են՝ անգամ ապրիլյան պատերազմի օրերին նախարարն անձամբ էր զբաղվում շինարարական աշխատանքների համակարգմամբ, այնպես, որ շինարարները բողոքում էին, թե օրական 5 անգամ զանգում է՝ ի՞նչ եղավ, ո՞ւր եք հասել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին