▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը պադնոժկա է արել գեներալ Մանվելին և Շմայսին

Գալուստ Գրիգորիչը իրոք վերջն է: Այս տկարամիտ բիձուկը, ով դեռ ավելի երիտասարդ տարիքում առանձննապես չէր փայլում մտավոր ունակություններով, տարիքի հետ կորցնում է նաև ադեկվատությունը: Հենա , այսօր բռնել ու միամիտ պադնոժկա է արել այն դեգրադանտ գեներալ Մանվելին ու Շմայսին, ովքեր այս օրերին ջանք ու եռանդ չէին խնայում Լֆիկին որպես կռված տղա ներկայացնելու իրենց փորձերում, իսկ Գալուստը վեր է կենում ու ասում է. «Ո՞վ է ասել, որ ինքը կռվել է, ինքը զենք է առել»: 
Ծիծաղալուն այն էր, թե ինչպես հետո սկսեց կռուտիտ լինել, երբ իմաց տվեցին, որ ՀՀԿ-ի զորավար-ռեմբոներն են հայտարարել, որ կռվել է: Սկսեց փոխել իր ասածը, թե բա հա՛, Լֆիկը կռվել է, բայց իր ձևով՝ Զենք առնելով: Իսկ ամենափառահեղը վերջին հարցի պատասխանն էր, որը պարզապես պարտավոր եմ մեջբերել.

«-Վերջը Մեղրիում Սամվել Ալեքսանյանն ո՞ւմ դեմ է կռվել:

- Ո՞նց թե ում դեմ է կռվել, կարո՞ղ է պատկերացնում եք, թե մեղրեցիների դեմ է կռվել: Թշնամին ո՞վ է եղել, նրա դեմ էլ կռվել է: Մեկը զենքով է կռվել, մյուսը` գործով, երրորդը իր աշխատանքն է կատարել:Մեկը կրակում էր, մյուսը` կրակն էր բերում:

-Հիմա Սամվել Ալեքսանյանը կրակն է բերե՞լ:

-Քանի ձեռքից է վառվել, վառվել ու հուր է դարձել...»

Վայ փրթվես դու հա, Գալուս Գրիգորիչ... դու էլ, քո հրեղեն Լֆիկն էլ:

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին