▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյան. «Նոր ընտրություններ անենք, որ ի՞նչ անենք»

«Ժառանգություն», Հանրապետական, Դաշնակցություն խմբակցությունների ղեկավարների և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ հրավիրված շտապ խորհրդակցությունն ավարտվել է առանց արդյունքների:

Այս մասին տեղեկացնում է Պանորամա.am կայքը:

Խմբակցությունների ներկայացուցիչների միջև ներկայացված օրակարգային 3 հարցերի շուրջ դեռևս համաձայնություն չի կայացել: ԱԺ նախագահի աշխատասենյակից դուրս եկած պատգամավորները լրագրողներին տեղեկացրել են, որ խորհրդակցությունները դեռ կշարունակվեն' մինչև որևէ համաձայնության գալը:

Պանորամա.am-ը նաև նշում է, որ օրակարգային հարցերի թվում է նաև խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը, ինչին Հանրապետական խմբակցությունը դեմ է տրամադրված: Այդ կապակցությամբ նույնիսկ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Նոր ընտրություններ անենք, որ ի՞նչ անենք»:

Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստան խմբակցությանը, ապա ինչպես ասել է  Նաիրա  Զոհրաբյանը, իրենք չեն մասնակցում խորհրդակցություններին, սակայն արտահերթ նիստի օրակարգի վերաբերյալ որոշ առաջարկություններ կներկայացնեն: Արտահայտելով անձնական կարծիքը, Զոհրաբյանը նշել է, որ ինքը դեմ է խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին