Մեր դիվանագիտության հաղթանակը, Մեր Սփյուռքի հաղթանակը. Գալիպոլիի ճակատամարտին նվիրված արհեստածին տոնակատարությունն, ինչպես երևում է, կասեցվել է: Իսկ կասեցման պատճառն ավելի քան հետաքրքիր է. միջազգային անտարբերությունն այդ միջոցառման հանդեպ: Իհարկե, այլ կերպ չէր էլ կարող լինել, ցեղասպանվածներին աղաղակները ոչ մի տոնակատարություն ու շքերթ չէր կարող լռեցնել: Չէի ցանկանա, որ իմ նախնիների հիշատակը այդպես անարգվեր: Հուսամ թուրքական աղբյուրները իսկապես ճիշտ են գրել. թուրքական դիվանագիտությունն արդարության առաջ անկարող դուրս եկավ այս անգամ:
Հ.Գ.
Չեմ կարծում, թե սա դիվանագիտական խաղ է ու փիառի ձև. գուցե իսկապես նման խոսակցություններ կան...
Կից նյութերն` այստեղ և այս հղումով
Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, Թուրքիան չեղարկել է Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հիշատակման միջոցառումները, որոնց մեկնարկը նախատեսված էր ապրիլի 24-ին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Today's Zaman պարբերականը, միջոցառումները չեղարկվել են, քանի որ մի շարք երկրների առաջնորդներ հրաժարվել են Անկարա այցելել ապրիլի 24-ին, քանի որ Երևանում հիշատակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Նրանք նշել են, որ իրենց այցով կարող են ստվեր նետել երևանյան միջոցառումների վրա։
Նշվում է, որ հրավերը ուղարկվել է 100 բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։ Հրավիրված երկրներից միայն հինգն են համաձայնել և հաստատել իրենց մասնակցությունը՝ այն էլ ոչ նախագահի մակարդակով: