hraparak.am-ը գրում է. Հեռուստացույց չպիտի նայեմ, որովհետև «խասյաթի համաձայն մի այնպիսի չեպե եմ գտնում», ոնց էլ հաջողվում է, որ թիրախային էակը կամ կոնկրետ դեպքում պաշտոնյան բռնելու տեղ չի ունենում:
Դե որ ասել է, ի՞նչ անի, ո՞նց հրաժարվի: Երեկ ոչ բարով, ոչ խերով Կենտրոնն էի նայում:
Ասացի՝ տեսնեմ իշխանութան ձեռքը կպնելուց հետո ինչ համի է դարձել: Աբովյանի հանրահայտ Արամուս գյուղում եղեռնի հուշարձան էին բացում:
Մեր անցած- գնացած ու մտքներիցս չգնացող Գագոյի մարզպետ փեսան էլ էր այնտեղ: Խոսեց, ու Գագոյի նորանշանակ փեսան, կներեք նորանշանակ մարզպետ փեսան Օբամայի նման խոսաց:
Մազերս, որ «բժշկական ռեզինով պինդ քշկռված էր», «քշկոռը քանդվեց ու ցանցառ խոտաբույսերի պես բիզ- բիզ կանգնեց»:
Քիչ էր մնում գոռայի՝ տղա ջան, Արամուսի գազարից խոսիր կամ մի ուրիշ հայտնի բանից, «եղեռնին հանգիստ թող, որ անմոռուկանա»:
Բայց դե բանը բանից անցել էր՝ ցեղասպանություն բառն օգտագործելու փոխարեն ասաց՝ «հայոց ջարդերը»:
Ուրեմն ընդունենք, որ Գագոյի փեսան չճանաչեց եղեռնը: Հիմա դե ասեք, Օբամայից ինչ պահանջենք:
Հեղինակ` Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ