▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանն ընտանյոք հանդերձ արտագաղթել է ԱՄՆ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ընտանյոք հանդերձ արտագաղթել է ԱՄՆ։ Տեւական ժամանակ է՝ նա իր որդիների հետ միասին բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, որտեղից էլ ղեկավարում են այստեղի իրենց բիզնեսները։

Ըստ էության, հեռանալով Հայաստանից՝ Խաչատրյանները ցանկանում են հեռու մնալ նախընտրական թոհուբոհից։ Ասում են անգամ, որ վերջերս Խաչատրյանների մտերիմ հարազատներից մեկն էր մահացել, սակայն նրանք չէին եկել ԱՄՆ-ից՝ թաղման արարողություններին մասնակցելու։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Խաչատրյանի դեմ գործ էր հարուցել, որի հիմքում համացանցում հայտնված եւ կարճ ժամանակ անց անհետացած ձայնագրությունն էր, որում մաքսայինի մի շարք աշխատակիցների անունից ներկայացվում էին այդ համակարգում գործող կոռուպցիոն սխեմաները, Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու անուններն էին տրվում։

Դրանից հետո սկսվեց Խաչատրյանի ֆինանսական կայսրության անկումը։ Իսկ ամռանը հրապարակվեցին ֆինանսների նախկին նախարարի որդիների շքեղ առանձնատան լուսանկարները՝ Լոս Անջելեսի Վեստվուդ թաղամասից։ Այս գործերը պահվում են իշխանական գզրոցներում՝ հարմար պահի նորից ասպարեզ հանելու եւ օգտագործելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին