▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանի քրեական գործը վստահվել է ԱԱԾ֊ին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատասխանատվության կանչելու քրեական գործը վստահել են Ազգային անվտանգության ծառայությանը, այլ ոչ թե ՀՔԾ-ին, որը մինչ այդ լռում էր՝ իր վարույթում Գագիկ Խաչտրյանի մասով քրեական գործ կա, թե ոչ, եւ միայն օգոստոսի 27-ին «թաքնված բնից» դուրս եկան եւ հայտարարություն տարածեցին:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` երբ օգոստոսի 27-ին ԱԱԾ-ն ձերբակալել է Գագիկ Խաչատրյանին, հենց այդ օրն էլ ԱԱԾ-ն պահանջել է ՀՔԾ-ին, որ իրենց վարույթում քննվող քրեական գործը փոխանցեն ԱԱԾ-ին: Ուստի վերլուծելով իրավիճակը` ՀՔԾ-ում քննվող առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մասով քրեական գործը միացվեց ԱԱԾ-ում քննվող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործին:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին