«Հայկական ժամանակ» թերթը գրում է.ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը իր պաշտոնանկությունից առաջ նախարարության շենքը բավականին շքեղ վերանորոգել էր՝ սկսած փայտե որակյալ մանրահատակից, թանկարժեք դռներից, վարագույրներից, վերջացրած կահույքով:
Ընդ որում, այդ շքեղ վերանորոգումը նախատեսվել ու կատարվել էր այն ժամանակ, երբ Հայաստանում մոլեգնում էր տնտեսական ճգնաժամը: Ֆիննախից ի պատասխան մեր այդ հարցմանն՝ ասել էին, որ վերանորոգման վրա ծախսվել է 698 մլն դրամ կամ մոտ 1,5 մլն դոլար: Ֆիննախից նաեւ մեզ փոխանցեցին, որ նախարարությունը զբաղեցնում է մոտ 5 հազար 600 քմ տարածք: Այսինքն, այդքան տարածք է վերանորոգվել:
Եթե այս գումարը բաժանենք այդ մակերեսի վրա, ապա կստացվի, որ 1 քմ վերանորոգման համար ծախսվել է 124 հազար դրամ կամ 256 դոլար: Մասնագետների պնդմամբ՝ դա խոշոր գումար է ոչ բնակարանային շինության վերանորոգման համար:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում