▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՑԱՎՈՒՄ եմ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ համար»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 16-ին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը չի ասել, թե անապահով ընտանիքների աշխատունակ անձինք նախընտրում են ստանալ 30-50 հազար դրամ նպաստ, քան աշխատել ու ստանալ 100-120 հազար դրամ աշխատավարձ:

Այս մասին այսօրվա ասուլիսին շել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

«Ես իսկապես ցավում եմ այդ լրատվամիջոցի համար: Պարկեշտությունը ենթադրում էր նախ նայել Կառավարության կայքը, որտեղ դրված է, թե ինչ է ասել վարչապետը Տնտեսագիտական համալսարանանում»,-ասել է պատգամավորը:

Հիշեցնեք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 16-ին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը ասել է, թե անապահով ընտանիքների աշխատունակ անձինք նախընտրում են ստանալ 30-50 հազար դրամ նպաստ, քան աշխատել ու ստանալ 100-120 հազար դրամ աշխատավարձ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին