▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ջհանգիրյանի եղբոր համալսարանում ուսանողներից 20.000 դրամ են հավաքում՝ դիպլոմի համար

Այսօր Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավորները մեղադրում են իշխանություններին կոռումպացված լինելու մեջ, մեղադրում բազմաթիվ հանցանքների մեջ:
Երբ մի ընդդիմադիր քաղաքական գործիչ նկատում է ինչ որ սխալ իշխանական ճամբարում, միանգամից բղավում է, թե հերիք է թալանեք, հերիք է նպաստեք արտագաղթին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը՝ Ժորա Ջհանգիրյանը, հանդիսանում է Գլաձոր համալսարանի ռեկտոր: Ում կարգադրությամբ, բուհը ավարտողներին դիպլոմ տալու համար հավաքում են 20.000 ՀՀ դրամ, սա այն դեպքում, երբ այլ բուհերում այդ գումարը չի գերազանցում 5000 դրամը:
Հետևաբար, նշանակում է, որ դիպլոմ պատրաստելու համար ծախսվող գումարը կարելի է հասցնել նվազագույնի:
Տեսնելով նախկինում Գլաձոր համալսարանը ավարտած ուսանողների դիպլոմները, հասկանալի է դառնում, որ այդ կազմի վրա արտառոց երևույթներ, օրինակ ոսկի չկա, ապա հարց է առաջանում, այդքան մեծ գումարները ուր են գնում:
Եթե համարենք, որ այդ համալսարանը ավարտում է 50 ուսանող, որը ընդամենը իրական ավարտողների մոտ 40%-ն է կազմում, ապա կատարելով պարզ մաթեմաթիկական հաշվարկ, պարզ է դառնում, որ 1.000.000 դրամի մասին է խոսքը գնում:
Հետևաբար, եթե կան իրոք ազգի և պետության բարորության համար պայքար մղողներ, թող պատասխանեն և պատասխանատվության ենթարկեն նման դեպքերը:
Այս ամենի համար դիմում եմ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Զարուհի Փոստանջյանին և մնացած բոլոր ընդդիմադիր գործիչներին:

 

Միացյալ Երիտասարդական Լիգա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին