▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Հարությունյանի դիրքերը թուլացել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների շրջանում դժգոհություն է հասունանում ԲԴԽ-ից: Նրանք նշում են, որ ԲԴԽ-ն իրենց պատժող, վերահսկողի դեր է ստանձնել, որեւէ բան չեն քննարկում, աջակցում:

 

 

 

 

 

 

Միաժամանակ նշում են, որ թավշյա հեղափոխության արդյունքում Գագիկ Հարությունյանի դիրքերը մի քիչ թուլացել են, փոխարենը այժմ ակտիվություն է ցուցաբերում ԲԴԽ-ի փաստաբան անդամ Հայկ Հովհաննիսյանը:

Նա ժողովների ժամանակ բավականին ակտիվ է, վիճում է, փորձում ընդդիմություն ստեղծել ԲԴԽ-ում եւ ՀՀԿ-ի հովանավորյալ անդամներին ճնշել:

 

 

 

 

 

 

 

 

ԲԴԽ-ի շուրջ դժգոհություն է հասունացել նաեւ՝ կապված Արդարադատության ակադեմիան ավարտած եւ ամենաբարձր միավորներ հավաքած թեկնածուներին դատավոր չնշանակելու հետ:

Որոշել են ամենաբարձր միավորներ ստացածներին չնշանակել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին