▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՐԵԼ Է

Հայաստանյան առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված իր որոշումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ կայացրել է: Այս մասին նա հայտնել է Zham.am-ի հետ հարցազրույցում:

«Բնականաբար, նման կարեւորագույն որոշումները չեն ընդունվում վերջին պահին եւ հանպատրաստից:Այլ հարց է, որ քանի դեռ ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս այն չհրապարակել, ես օգտվում եմ այդ հնարավորությունից : Մյուս կողմից, սա նաեւ օպտիմալ ժամանակահատված է՝ կուսակցական ընկերների եւ քաղաքական դաշտում գործընկեր կուսակցությունների կարծիքները եւ առաջարկները լսելու համար»,-նշել            է ԲՀԿ առաջնորդը:

Դիտարկմանը, թե կա կարծիք, որ Գ. Ծառուկյանի վերջնական խոսքի ուշացման պարագայում ժամանակն աշխատում է իր դեմ և որ  կա նաև հակառակ տեսակետ, որ ժամանակը աշխատում է նրա օգտին, Գ. Ծառուկյանը պատասխանել է, որ ժամանակը դեմ կամ կողմ աշխատելուց բացի, ունի նաեւ այլ կարեւոր հատկանիշներ, այն պահանջում է նաև համբերություն եւ ճշգրիտ, հաշվարկված որոշումներ կայացնելու անհրաժեշտություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին