armtimes.com-ը գրում է. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր երեկոյան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» համալիրում տեղի է ունեցել Ծառուկյանի եւ ԲՀԿ վերնախավի հանդիպումը:
Ըստ տեղեկությունների, քննարկվել է Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը:
Նույն աղբյուրները հայտնում են, որ նախնական որոշում է կայացվել, որ Ծառուկյանը հետ է վերադառնում:
Կայքի թղթակիցը սույն տեղեկությունները պաշտոնապես ճշտելու համար կապ հաստատեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Վերջինս ասաց, որ վերոնշյալ հանդիպման մասին տեղեկատվության չի տիրապետում, Ծառուկյանի եւ ԲՀԿ-ականների հանդիպման ու կայացված որոշման մասին տեղեկությունը կճշտի վաղը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում