«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանն այս օրերին զբաղված է նախընտրական ցուցակի կազմման աշխատանքներով։ Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի դաշինքում նոր մարդկանց պակաս չի լինի։ Ցուցակում կլինեն ինչպես իր նախկին թիմակիցները, այնպես էլ իր հետ երբեւէ առնչություն չունեցած անձիք։
Գագիկ Ծառուկյանը որոշել է իր երեք փեսաներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն՝ Դավիթ Մանուկյանին, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին եւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին ընդգրկել նախընտրական ցուցակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում